Մ․ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի օրվա առթիվ

22/12/2023

Հարգելի´ էներգետիկներ ,
Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ։ Էներգետիկան Հայաստանի տնտեսության այն ճյուղերից է, որը ամբողջովին և հմտորեն մշտապես ենթարկվել է վերափոխումների: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ առաջիկայում էլ շարունակելու ենք ոլորտի արդիականացման և էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս, մաղթում նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և ի շահ մեր ժողովրդի։